05/07/2024
Հուլիս 4-ին «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան հյուրընկալել էր Չեխիայի Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան կրթական հաստատության ենթակառուցվածքներին, պայմաններին և ուսումնական ծրագրերին, հանդիպեցին և շփվեցին ուսանողերի հետ։
Հանդիպման ընթացքում Դավիթ Երեմյանը, Աիդա Տիգրանյանն ու Պետր Պիրունչիկը քննարկել են համագործակցության հնարավոր ձևաչափեր։