Քո հաջողության բաղադրատոմսն է՝ գիտելիք, նպատակ և հոգի:
2019 թվականի ապրիլի 8-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հիմնադրեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որի նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձրորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին:
Մեզ մոտ դասավանդում են ոլորտի փորձառու և գիտակ մասնագետներ՝ պատրաստ Ձեզ փոխանցելու շուկայի պահանջներին համահունչ գործնական գիտելիքներ և առօրյա աշխատանքում անհրաժեշտ հմտություններ:
Ակադեմիայի ուսումնական ծրագրերը վավերացված են Activate Learning Group, City of Oxford քոլեջի կողմից։
Ակադեմիայում առաջարկվող դասընթացները և ծրագրերը ներառում են տեսական և գործնական պարապմունքներ:
Դասերն անց են կացվում տեխնիկապես հագեցած ժամանակակից խոհանոցներում և լսարաններում: Այստեղ յուրաքանչյուր ուսանողի տրամադրվում է անձնական աշխատանքային տարածք, ինչը թույլ է տալիս ապահովել լիարժեք կրթություն:
Մասնագիտական պրակտիկան մեզ մոտ կազմակերպվում է Հայաստանի հայտնի և լավագույն ռեստորաններում:
Դասընթացների ավարտին ակադեմիայի շրջանավարտները ստանում են ավարտական փաստաթուղթ
Ակադեմիան առաջարկում է հետևյալ մասնագիտական ծրագրերն ու դասընթացները.
Խոհարարական արվեստ
Հրուշակագործություն
Մենեջմենթ
Հյուրընկալություն և սպասարկում
Ակադեմիան նաև առաջարկում է կազմակերպությունների համար հատուկ մշակված դասընթացներ։