07/10/2025
Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան,
հանդիսանալով Հայաստանում հյուրընկալության ոլորտում իր տեսակի մեջ
եզակի մասնագիտական ուսուցում տրամադրող առաջին հաստատությունը,
շուտով մեկնարկելու է «Հյուրանոցային գործ» լրացուցիչ կրթական ծրագրով
իրականացվող գործնական դասընթացը։ Հայաստանում հյուրանոցային
ոլորտում նման ձևաչափով, միջազգային փորձի ուսումնասիրմամբ, տեսական
և գործնական հարուստ բաղադրիչներով դասընթաց կանցկացվի առաջին
անգամ՝ պատրաստելով մրցունակ և պահանջված մասնագետներ Երևանի և
մարզերի հյուրանոցների և հյուրատների համար։
Սա բացառիկ հնարավորություն է գործատուների համար՝ ապահովելու իրենց
աշխատակիցների մասնագիտական աճը և զարգացումը՝ ճկուն և գործնական
դասընթացների միջոցով։ Դասընթացները մշակվում են՝ հաշվի առնելով տվյալ
հյուրանոցի կամ հյուրատան առանձնահատկությունները, իրականացված
ուսուցման կարիքների գնահատումը, ինչպես նաև գործատուի կողմից
ներկայացված ցանկալի վերջնարդյունքը։Կարդալ ավելին