13/06/2023
Հունիսի 7-ին «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին տիկնոջ` Սառա Գալագերի հետ միասին։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան կրթական հաստատության ենթակառուցվածքներին, պայմաններին և ուսումնական ծրագրերին, հանդիպեցին և շփվեցին ուսանողերի հետ։
Հանդիպման ընթացքում Դավիթ Երեմյանը, Աիդա Տիգրանյանն ու Ջոն Գալագերը քննարկել են համագործակցության հնարավոր ձևաչափեր։
Նշենք, որ «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի գործունեության հիմքում բրիտանական կրթական մոդելն է. Ակադեմիայի ուսումնական ծրագրերը վավերացված են Activate Learning Group, Բրիտանական City of Oxford քոլեջի կողմից։