05/10/2020
2020 թվականին, արցախյան պատերազմի ժամանակ ինչպես «Երեմյան Փրոջեքթսն» ամբողջությամբ, այնպես էլ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան ներգրավվեց Արցախից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերին: Պատերազմի ընթացքում մշակվեցին և հաջողությամբ իրականացվեցին կարճաժամկետ հատուկ դասընթացներ, որոնք ներառում էին «Երեմյան ակադեմիայի» գրեթե բոլոր բաժինները՝ խոհարարական արվեստ, հրուշակագործություն, ռեստորանային սպասարկում և մենեջմենթ: