Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում մրցանակաբաշխություն և ֆիլմի փակ դիտում:

11/12/2024

Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայի 5-ամյակի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և Ակադեմիային նվիրված ֆիլմի փակ դիտում։

Միջոցառմանը ներկա էին «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը, դասախոսական կազմը, շրջանավարտներ, ուսանողներ և գործընկերներ։

Իր ողջույնի խոսքում Դավիթ Երեմյանը նշեց․ «Եվս մեկ անգամ ամփոփելով ակադեմիայի 5-ամյա գործունեությունը՝ չեմ կարող չարձանագրել, որ այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք շուրջ 2000 շրջանավարտ, և նրանց 90 տոկոսն այսօր Երևանի ռեստորաններում աշխատում են՝ հետաքրքրացնելով և գեղեցկացնելով այդ ռեստորանները և իրենց ներդրումն ունենում ոլորտի զարգացման գործում»։ Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիրը և գլխավոր տնօրենն ընդգծեց նաև, որ այս 5 տարիներն Ակադեմիայի համար լուրջ փորձաշրջան էին՝ ապացուցելով, որ այն ճիշտ ուղով է առաջ շարժվում և մնայուն արժեքներ ստեղծում ոլորտի համար։

Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց ձեռքբերումներն ու ապագայի նպատակները՝ շեշտելով՝ դեռ բազմաթիվ առիթներ են լինելու նշելու Ակադեմիայի հաջողությունները և առաջընթացը։

Այնուհետ Ակադեմիայի շրջանավարտներին և ուսանողներին վկայականներ հանձնվեցին «Լավագույն ուսանող», «Լավագույն շրջանավարտ» և այլ անվանակարգերում։

Արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին «Երեմյան» ընկերությունների խմբի ռեստորանների ներկայացուցիչներին՝ Ակադեմիայի ուսանողներին հյուրընկալելու և ուղղորդելու համար։

Միջոցառման ավարտին ցուցադրվեց Ակադեմիայի 5-ամյակին նվիրված ֆիլմը, որը պատմում է Ակադեմիայի աշխատանքի ուղղությունների մասին՝ ստեղծումից մինչև միջազգային բազմաբնույթ համագործակցություններ, դասընթացներից մինչև գործընկերներ, ծրագրեր և այլն:




Վերջին նորությունները և իրադարձությունները

Իտալական խոհանոցի օրերը Հայաստանում. յուրօրինակ կա...

«Երեմյան ակադեմիան» հյուրընկալել է Կիպրոսի Casa C...

«Սահմանել նպատակներ, երբեք և ոչ մի դեպքում կանգ չա...

Չեխիայի Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին ...

Կալիֆորնիայում բնակվող հայտնի շեֆ-խոհարար Մերի Սյո...

Երեմյան ակադեմիայի հերթական միջազգային համագործակց...

«Երեմյան Ակադեմիայի» գործունեությամբ մենք փոխեցինք...

Երազանքի մասնագիտությունը՝ խոհարարություն. «Երեմյա...

«Երեմյան ակադեմիան» հյուրընկալել է Institut Lyfe ֆ...

«Երեմյան Ակադեմիան» վերահավաստագրվել է Activate Le...

Երեմյան Ակադեմիայում երկրորդ տարին անընդմեջ անցկաց...

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թա...

Ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, Chopped խոհարարակ...

OKSMA FAMILY GROUP-ի ներկայացուցիչներն այցելել են ...

Իտալացի խոհարարները տպավորված են «Երեմյան Ակադեմիա...

Հայկական համի հիշողությունը. «Երեմյան Ակադեմիան» մ...

Քո հաջողության բաղադրատոմսն է գիտելիք, նպատակ և հո...

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տ...

Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար ...

Սնվիր հայերեն, պատրաստիր հայերեն. Երեմյան Ակադեմիա...

Կարեն Խաչատրյան. «Գաստրոաշխարհն արագ փոխակերպվում ...

Մասնագիտական կրթությունն ապահովելով՝ մենք կկարողան...

«Երեմյան ակադեմիան» վայր է, ուր ուսանողները միշտ ց...

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան հ...

«Երեմյան ակադեմիան» և «Ավրորա» մարդասիրական նախաձե...

Կարեն Խաչատրյան. Խոհանոցը ոչ թե իմ երկրորդ, այլ առ...

«Թեժ խոհանոց» մեգանախագիծ

Իտալո Բասսի․ Մասթեր կլաս

«Թեժ խոհանոց»-ի թեժ գաղտնիքները. հարցազրույց «Երեմ...

«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկր...

«Երեմյան» ակադեմիայի նոր սերնդի խոհարարները դառնալ...

«Երեմյան Փրոջեքթս» խոհարարական ակադեմիայի առաջին շ...

Նախարարը ծանոթացել է «Երեմյան փրոջեքթս»-ի ծրագրերի...