string(246) "/news-events/ակադեմիայի-տնօրեն-աիդա-տիգրանյանը-անդրադարձ-էկատարել-սաների-հաջողությունների-խոհարարական-դիվանագիտության----ի-ծրագրերի-մասին" Հայկական դոլմա՝ իտալական կատարմամբ.հայ և իտալացի ուսանողների փորձի փոխանակումը Երեմյան Ակադեմիայում - Երեմյան Ակադեմիա

Հայկական դոլմա՝ իտալական կատարմամբ.հայ և իտալացի ուսանողների փորձի փոխանակումը Երեմյան Ակադեմիայում

25/11/2025

Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում արդեն 4 տարին անընդմեջ անցկացվեց իտալացի խոհարարների և ուսանողների փորձի փոխանակման ծրագիրը։ Այս տարի այն իրականացվեց «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության 10-րդ թողարկման շրջանակներում։ Տարիներ շարունակվող այս ամուր համագործակցությունը ամրապնդում է երկու երկրների միջև խոհարարական դիվանագիտության կամուրջն ու հանդիսանում մշակութային երկխոսության արդեն կայացած հարթակ։

«Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության թեմատիկ ուղղվածությունը նվիրված էր տոսկանական հարուստ և հետաքրքիր խոհանոցին, որի շրջանակներում էլ Երեմյան Ակադեմիայում հյուրընկալվել էին Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի պրոֆեսոր շեֆ խոհարարներն ու ուսանողները։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ալեսսանդրո Ֆեռանտին, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և Երեմյան Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։

Ինչպես նախորդ թողարկումների ժամանակ, այս անգամ ևս իտալացի ուսանողներն իրենց ուժերը փորձեցին հայկական ավանդական ուտեստների պատրաստման գործում՝ Երեմյան Ակադեմիայի խոհարարների օգնությամբ, իսկ Ակադեմիայի ուսանողները իտալացի շեֆ խոհարարների աջակցությամբ պատրաստեցին տոսկանական խոհանոցին հատուկ ուտեստներ։

Հայկական խոհանոցն իտալացի շեֆ խոհարարներին և ուսանողներին ներկայացվեց իր զարդերով՝ հայկական տոլմայով, իշխան ձկով և գաթայով։

Իտալացի շեֆ խոհարարներն առանձնակի տպավորված էին տոլմայի պատրաստման եղանակով և հարուստ համով։

Օրվա ավարտին մասնակից հայ և իտալացի ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր։ Տեսանյութ




Վերջին նորությունները և իրադարձությունները

Խոհարարական դիվանագիտություն․ երկխոսում են կանայք

Երեմյան Ակադեմիայում կրթությունը փոխեց մեր կյանքը․...

Երեմյան Ակադեմիան հյուրընկալել է ոլորտի աշխարհահռչ...

Երեմյան Ակադեմիան հանդես է գալիս նոր ուսումնական ո...

Երեմյան Ակադեմիա. կրթություն, որը փոխում է հյուրըն...

Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը անդրադարձ է կատա...

Մեկ թիմ, մեկ երազանք․ Երեմյան ընկերությունների խու...

Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակա...

Իտալական խոհանոցի օրերը Հայաստանում. յուրօրինակ կա...

«Երեմյան ակադեմիան» հյուրընկալել է Կիպրոսի Casa C...

«Սահմանել նպատակներ, երբեք և ոչ մի դեպքում կանգ չա...

Չեխիայի Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին ...

Կալիֆորնիայում բնակվող հայտնի շեֆ-խոհարար Մերի Սյո...

Երեմյան ակադեմիայի հերթական միջազգային համագործակց...

«Երեմյան Ակադեմիայի» գործունեությամբ մենք փոխեցինք...

Երազանքի մասնագիտությունը՝ խոհարարություն. «Երեմյա...

«Երեմյան ակադեմիան» հյուրընկալել է Institut Lyfe ֆ...

«Երեմյան Ակադեմիան» վերահավաստագրվել է Activate Le...

Երեմյան Ակադեմիայում երկրորդ տարին անընդմեջ անցկաց...

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թա...

Ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, Chopped խոհարարակ...

OKSMA FAMILY GROUP-ի ներկայացուցիչներն այցելել են ...

Իտալացի խոհարարները տպավորված են «Երեմյան Ակադեմիա...

Հայկական համի հիշողությունը. «Երեմյան Ակադեմիան» մ...

Քո հաջողության բաղադրատոմսն է գիտելիք, նպատակ և հո...

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տ...

Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար ...

Սնվիր հայերեն, պատրաստիր հայերեն. Երեմյան Ակադեմիա...

Կարեն Խաչատրյան. «Գաստրոաշխարհն արագ փոխակերպվում ...

Մասնագիտական կրթությունն ապահովելով՝ մենք կկարողան...

«Երեմյան ակադեմիան» վայր է, ուր ուսանողները միշտ ց...

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան հ...

«Երեմյան ակադեմիան» և «Ավրորա» մարդասիրական նախաձե...

Կարեն Խաչատրյան. Խոհանոցը ոչ թե իմ երկրորդ, այլ առ...

«Թեժ խոհանոց» մեգանախագիծ

Իտալո Բասսի․ Մասթեր կլաս

«Թեժ խոհանոց»-ի թեժ գաղտնիքները. հարցազրույց «Երեմ...

«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկր...

«Երեմյան» ակադեմիայի նոր սերնդի խոհարարները դառնալ...

«Երեմյան Փրոջեքթս» խոհարարական ակադեմիայի առաջին շ...

Նախարարը ծանոթացել է «Երեմյան փրոջեքթս»-ի ծրագրերի...