08/06/2023
Հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագը «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանի հետ, ծանոթացել է Ակադեմիայի հնարավորություններին, լսարանային ու խոհանոցային պայմաններին և ուսումնական ծրագրերին։ Երեմյան ակադեմիայում սովորող Հայաստանի ապագա շեֆ-խոհարարների մասնակցությամբ Ամանդան նաև ամերիկյան հայտնի Chopped խոհարարական շոուի ձևաչափով մրցույթ է անցկացրել։