10/04/2024
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2019 թվականի ապրիլի 8-ին հիմնել է «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան»: Նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձրորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին:
«Երեմյան Փրոջեքեթսն» Ակադեմիայի գործարկումով արձագանքեց ոլորտի՝ պրոֆեսիոնալ կադրեր ունենալու պահանջներին ու մարտահրավերներին:
56 հաստատված ծրագիր, 1600-ից ավելի շրջանավարտ, որի 90 %-ը գործող մասնագետներ, համագործակցություններ տեղական ու միջազգային 30-ից ավելի ընկերությունների հետ. գործունեության 5 տարիների ընթացքում Ակադեմիան ունեցել է նշանակալի արդյունքներ, գրանցել հաջողություններ, որոնք վկայում են նման հաստատություն հիմնելու անհրաժեշտության և կարևորության մասին:
2024 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Երեմյան Ակադեմիայի» հոբելյանական 5-ամյակի միջոցառումը, որին ներկա էին դիվանագիտական կառույցներից ներկայացուցիչներ՝ դեսպաններ, փոխդեսպաններ, հյուպատոսներ, մշակութային և կրթական գործերով ղեկավարներ, միջազգային և տեղական կազմակերպությունների գործընկերներ,շրջանավարտներ և ուսանողներ։