12/08/2026
Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի «Հյուրանոցային գործ» ծրագիրը հավաստագրվել է հեղինակավոր Activate Learning, «City of Oxford College»-ի կողմից։
Հանդիսանալով Հայաստանում հյուրընկալության ոլորտում իր տեսակի մեջ եզակի մասնագիտական ուսուցում տրամադրող առաջին հաստատությունը՝ 2025 թվականից ակադեմիան մեկնարկել է «Հյուրանոցային գործ» լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող գործնական դասընթացը։ Հայաստանում հյուրանոցային ոլորտում նման ձևաչափով, միջազգային փորձի ուսումնասիրմամբ, տեսական և գործնական հարուստ բաղադրիչներով դասընթացն անցկացվում է առաջին անգամ՝ պատրաստելով մրցունակ և պահանջված մասնագետներ Երևանի և մարզերի հյուրանոցների և հյուրատների համար։ Կարդալ ավելին