17/11/2026
Նոյեմբերի 17-ին մեկնարկել է «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» միջազգային նախաձեռնության 11-րդ թողարկումը, որի շրջանակում Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակներում Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան ընդունել է իտալացի անվանի շեֆ խոհարարների։
Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Երեմյան Ակադեմիան և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը համատեղ իրականացնում են այս նախաձեռնությունը՝ նպաստելով Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը, մասնագիտական փորձի փոխանակմանն ու խոհարարական ավանդույթների հանրահռչակմանը։ Կարդալ ավելին: