Բարի գալուստ

Խոհարարական արվեստ։ Արվեստ, որի գաղտնիքների բացահայտումը կարող է դառնալ Ձեր կյանքի ամենահետաքրքիր ճամփորդություններից մեկը՝ ամենաանհավանական արկածներով ու հանդիպումներով լեցուն: Աշխարհի համերը փորձելու ու բուրմունքները զգալու միջոցով բացահայտեք աշխարհն իր ողջ բազմազանությամբ և կիսեք դրա բերկրանքը Ձեր հյուրերի հետ:


Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ռեստորանային և հյուրանոցային ոլորտի մենեջմենթին և սպասարկմանը, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել բարձրակարգ հյուրընկալությունը: Չէ՞ որ թե՛ հյուրանոցում, թե ՛ռեստորանում հյուրի մոտ դրական տպավորություն ձևավորելու համար ամեն մանրուք կարևոր է։


Խոհարարության և հյուրընկալության բոլոր նրբությունների մասին Ձեզ պատմելու, մեր և համաշխարհային փորձը փոխանցելու համար 2019-ին հիմնվեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան:


Ակադեմիայի առաքելությունն է ռեստորանային և հյուրընկալության ոլորտների տեղական և միջազգային աշխատաշուկայի համար բարձրորակ կադրերի պատրաստումն ու տաղանդների բացահայտումը:


Ձեռք բերեք մշտապես պահանջարկ ունեցող և ամենագեղեցիկ մասնագիտություններից մեկը և դարձեք մրցունակ՝ թե՛ տեղական, և թե՛ միջազգային շուկաներում:


Մենք համոզված ենք, որ Ակադեմիայի շրջանավարտները կարող են դառնալ հայկական անզուգական խոհանոցի ու հանրահայտ հյուրասիրության դեսպաններն՝ ամբողջ աշխարհում:


Ակադեմիայի դռները բաց են թե՛ սկսնակների, և թե՛ աշխատանքային փորձ ունեցողների համար:

Սպասվող դասընթացներ