Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են արևելյան խոհանոցով՝ անկախ մասնագիտական պատրաստվածության մակարդակից:
Ճապոնական խոհանոցը շատերի համար է դարձել սիրելի, մինչդեռ դրա գաղտնիքները հայտնի են քչերին: Այն մի խորհրդավոր արարողություն է, որի առեղծվածը կարող են բացահայտել միայն ընտրյալները:
Այդ գաղտնիքներին ծանոթանալու, թարմ մթերքի ընտրության, սուշիի, ռոլերի և մակիի պատրաստման գործում հմտանալու համար հրավիրում ենք մեր դասընթացին:
Մասնակիցներին տրամադրվում են անհատական աշխատանքային տարածք և գործիքներ:
Դասընթացից հետո նախատեսվում է համտես:
Դասընթացի տևողությունը ՝ 2 օր /օրական 5 ժամ:
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ՝
ՌՈԼԼ
► Կալիֆորնիա
► Ֆիլադելֆիա
► Չուկա
ՄԱԿԻ
► Ավոկադոյով
► Վարունգով
► Սաղմոնով
► Չուկայով
► Մանրածովախեցգետնով
ՍՈՒՇԻ
► Սաղմոնով
► Մանրածովախեցգետնով
► Տոբիկոյով