Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են պանասիական խոհանոցով՝ անկախ մասնագիտական պատրաստվածության մակարդակից:
Ծրագրում ներառված են ուտեստներ պանասիական տարբեր երկրների խոհանոցներից, ինչպիսիք են Չինաստանը, Թայլանդը, Վիետնամը, Կորեան։
Դասընթացը նրանց համար է, ովքեր սիրում են փորձել համային ամենատարբեր հարուստ համադրություններ։
Դասընթացի ընթացքում մեր փորձառու շեֆ-խոհարարի ղեկավարությամբ կսովորեք պատրաստել նախուտեստներ, աղցաններ, ապուրներ և տաք ուտեստներ՝ տիրապետելով նաև պանասաիական խոհանոցին այդքան հատուկ թանձրուկների պատրաստմանը, որոնց բաղադրության մեջ կհայտնաբերեք բոլորիս հայտնի 5 համերը։
Մասնակիցներին տրամադրվում են անհատական աշխատանքային տարածք և գործիքներ:
Դասընթացից հետո նախատեսվում է համտես:
Դասընթացի տևողությունը ՝ 5 օր /օրական 4-5 ժամ/
Պատրատում ենք՝
Աղցան
► Ֆունչոզա
► Պոկե սաղմոնով և պոնզու թանձրուկով
Ապուր
► Տոմյամ
► Ֆո-բո
Նախուտեստ
► Նեմի
► Դիմ-սամ
Տաք ուտեստ
► Պադ-թայ
► Կեն-քյո-վան
► Խոզի միս կիսաքաղցր թանձրուկով
► Պադ կրապաո