Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկություն ունեն խոհարարության ոլորտում բազային գիտելիք ձեռք բերել:
Մեզ համար առանցքային կարևորություն ունի ցանկացած մանրուք, հետևաբար դասընթացի ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում այնպիսի հարցերի, ինչպիսիք են աշխատանքային խիստ կարգապահությունը և խոհարարական տեխնիկաների կատարելությունը:
Ուսումնական ծրագիրը ներառում է տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։
Ակադեմիան ուսանողներին տրամադրում է հատուկ համազգեստ, ուսումնական նյութեր։
Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս /շաբաթական 5 օր, 5-ական ժամ :
Մասնակիցների առավելագույն թիվը՝ 10 հոգի
► Հիգիենայի և սննդի անվտանգության նորմերի պահպանում՝ ըստ HACCP ստանդարտների
► Առաջին օգնություն
► Հայկական և համաշխարհային խոհանոցների պատմություն
► Թիմում հաղորդակցման հմտություններ
► Խոհանոցային պարագաների և սարքավորումների շահագործում
► Մթերքի մեխանիկական և ջերմային մշակում
► Մսի մասնատում (խոզ, ցուլ, գառ, հորթ, ձուկ)
►Կտրատման եղանակներ
► Ապուրների և թանձրուկների պատրաստում
► Նախուտեստների, հիմնական ուտեստների պատրաստում և տեխնոլոգիական գործընթացների կիրառում
► Բաղադրատոմսերի (տեխնոլոգիական քարտերի) և ճաշացանկերի կազմում