ՀՐՈԻՇԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՀՐՈԻՇԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկություն ունեն դառնալ հրուշակագործ և չունեն հատուկ կրթություն կամ աշխատանքային փորձ:


Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ստանում լիարժեք ներգրավվել բոլոր գործընթացներում, ինչը թույլ է տալիս ուսման ընթացքում արդեն կուտակել զգալի փորձ՝ հրուշակեղենի պատրաստման և ձևավորման գործում:

Դասընթացի մասնակիցները կհմտանան թխվածքի, դեսերտների, միջուկների պատրաստման գործում,կսովորեն ժամանակակից ձևավորման տեխնիկաները։

Դասընթացին ստացված գիտելիքը թույլ է տալիս հիմնել սեփական գործը, ինչպես նաև ապահովել սեփական հրուշակեղենի արտադրության վաճառքի ծավալները և լուծել տեսականու ընդլայնման խնդիրները գործնականում:

Ակադեմիան ուսանողներին տրամադրում է հատուկ համազգեստ, ուսումնական նյութեր։


Ավարտին մասնակիցները հանձնում են քննություն:


Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս /շաբաթական 5 օր, 4-ական ժամ.

Մասնակիցների առավելագույն թիվը՝ 7 հոգի

Ինչ գիտելիք եք ձեռք բերելու

⁙ Բիսքվիթների տեսակներ


⁙ Թխվածքաբլիթներ, մաֆին և քափքեյք


⁙ Տարտերի տեսակներ


⁙ Էկլեր և շու


⁙ Մակարոնի տեսակներ


⁙ Եվրոպական մուսային դեսերտներ


⁙ Ամեն ինչ` շոկոլադի մասին


⁙ Կրուասան և բրիոշ


⁙ Արևելյան քաղցրավենիք



⁙ Մաստիկայով տորթերի պատրաստում և ձևավորում


Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես

Դասընթացի ամսաթվերը

Ես նախընտրում եմ հետևյալ ժամանակահատվածը