Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են մսային գրիլի պատրաստմամբ՝ անկախ մասնագիտական պատրաստվածության մակարդակից:
Դարձե՛ք գրիլի իսկական վարպետ
Մեր շեֆ-խոհարարները կսովորեցնեն պատրաստել իդեալական սթեյքեր, խավարտներ և սոուսներ, որոնք անտարբեր չեն թողնի ոչ ոքի:
Դուք կծանոթանաք սթեյքի եփվածության 7 աստիճանին, կպատրաստեք բուրգերների համար նախատեսված հաց և հյութալի կոտլետ, ինչպես նաև կծանոթանաք նրբերշիկի պատրաստման տեխնոլոգիային:
Մասնակիցներին տրամադրվում են անհատական աշխատանքային տարածք և գործիքներ:
Դասընթացից հետո նախատեսվում է համտես:
Դասընթացի տևողությունը ՝ 6 օր /օրական 5 ժամ/
Պատրաստում ենք սթեյք
► Ռիբայ
► Սթրիպլոյին
► Տենդեռլոյին
► Մաչետե
► Ֆլանկ,
► Տիբոն
► Ձուկ
Պատրաստում ենք բուրգերներ և նրբերշիկներ
► Տավարի, հավի կոտլետ
► Տավարի, hավի, խոզի նրբերշիկ
► Հաց՝ կարտոֆիլից և ալյուրից