Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկություն ունեն խոհարարության ոլորտում բազային գիտելիք ձեռք բերել:
Մեզ համար առանցքային կարևորություն ունի ցանկացած մանրուք, հետևաբար դասընթացի ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում այնպիսի հարցերի, ինչպիսիք են աշխատանքային խիստ կարգապահությունը և խոհարարական տեխնիկաների կատարելությունը:
Ուսումնական ծրագիրը ներառում է տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք պատրաստել ամենատարբեր ուտեստներ՝ սառը խորտիկներից մինչև աղանդեր,աշխատել տարբեր մթերքի հետ, կյուրացնել պատրաստման բոլոր հիմնական տեխնիկաները (տապակում, շոգեխաշում, գրիլ և այլն)։
Մասնակիցները հնարավորություն են ստանում աշխատանքային պրակտիկա անցնել Հայաստանի լավագույն ռեստորաններում:
Ակադեմիան ուսանողներին տրամադրում է հատուկ համազգեստ, ուսումնական նյութեր։
Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնում են քննություն:
Դասընթացի տևողությունը՝ 5 ամիս /շաբաթական 5 օր, 5-ական ժամ :
Մասնակիցների առավելագույն թիվը՝ 10 հոգի
► Հիգիենայի և սննդի անվտանգության նորմերի պահպանում՝ ըստ HACCP ստանդարտների
► Առաջին բուժօգնություն
► Հայկական և համաշխարհային խոհանոցների պատմություն
► Թիմում հաղորդակցման հմտություններ
► Խոհանոցային պարագաների և սարքավորումների շահագործում
► Մթերքի մեխանիկական և ջերմային մշակում
► Մսի մասնատում (խոզ, ցուլ, գառ, հորթ, ձուկ)
► Ապուրների և թանձրուկների պատրաստում
► Նախուտեստների, հիմնական ուտեստների պատրաստում և տեխնոլոգիական գործընթացների կիրառում
► Աղանդերի պատրաստում և ձևավորում
► Բաղադրատոմսերի (տեխնոլոգիական քարտերի) և ճաշացանկերի կազմում