ՏԱՐՏԵՐ

ՏԱՐՏԵՐ

Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս քաղցրավենիքի պատրաստմամբ՝ անկախ մասնագիտական պատրաստվածության մակարդակից:


Եթե որևէ մեկը երբևիցե խնդիր դներ ստեղծելու մի ունիվերսալ թխվածք, որը կսիրեին բոլորը, ապա, հավանաբար, նա ի վերջո կգտներ տարտեր պատրաստելու բաղադրատոմսը:

Դասընթացին կսովորեք փխրուն խմորի պատրաստման գաղտնիքները, ձեռք կբերեք դրանց ձևավորման հմտություններ, կծանոթանաք տարբեր բարդության միջուկների պատրաստման եղանակներին:

Մեր վարպետության դասին նաև կսովորեք տարտերի բազմաթիվ բաղադրատոմսեր, չէ՞ որ դրանց թիվը հազարից ավելի է, և նույնիսկ կկարողանաք կազմել բոլորովին նոր՝ Ձեր ուրույն բաղադրատոմսը:

Մասնակիցներին տրամադրվում են անհատական աշխատանքային տարածք և գործիքներ:


Դասընթացից հետո նախատեսվում է համտես:


Դասընթացի տևողությունը ՝ 2 օր /օրական 4 ժամ /

Ինչ գիտելիք եք ձեռք բերելու

Պատրաստում ենք՝


⁙ Տարտուֆո 


⁙ Ցիտրուս տարտ


⁙ Մրգային տարտ


⁙ Հատապտղային տարտ


⁙ Ընդեղենով տարտ


⁙ Շոկոլադե տարտ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես

Դասընթացի ամսաթվերը

Ես նախընտրում եմ հետևյալ ժամանակահատվածը