Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս քաղցրավենիքի պատրաստմամբ՝ անկախ մասնագիտական պատրաստվածության մակարդակից:
Մուսային դեսերտները մեզ գրավում են ոչ միայն իրենց համով, այլև վառ գունային տեսքով։
Եվրոպական մուսային դեսերտը բազմաշերտ թխվածք է՝ միջուկների (կոնֆի, կրեմու, գանաշ, սաբլե, կուլի) և նրբահամ մրգային մուսի համադրությամբ։
Այս դասընթացի ընթացքում դուք նաև կծանոթանաք հայելապատ գլազուրի, վիլյուրի պատրաստման տեխնիկաներին։
Մասնակիցներին տրամադրվում են անհատական աշխատանքային տարածք և գործիքներ:
Դասընթացից հետո նախատեսվում է համտես:
Դասընթացի տևողությունը ՝ 2 օր /օրական 4 ժամ /
Պատրաստում ենք՝
⁙ Տրիո
⁙ Էկզոտիկ
⁙ Լամպոնե