Ծրագիրը նախատեսված է բազային խոհարարական կրթություն և խոհանոցում աշխատանքի փորձ ունեցողների համար, որոնք ցանկանում են բարձրացնել մասնագիտական գիտելիքի մակարդակը՝ հմտանալով հատկապես խոհարարական տեխնիկաներում, որոնց կիրառումն աշխատանքը դարձնում է ավելի հետաքրքիր և արդյունավետ:
Ուսումնական ծրագիրը ներառում է տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։
Դասընթացը ներառում է համային ընկալումների հիմունքներ, գաստրոնոմիայի քիմիա, ֆիզիկա և այլն:
Դասընթացին պատրաստվում է ավելի քան 50 ուտեստ:
Ակադեմիան ուսանողներին տրամադրում է խոհարարական համազգեստ, ուսումնական նյութեր։
Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս /շաբաթական 5 օր, 5-ական ժամ:
Մասնակիցների առավելագույն թիվը՝ 10 հոգի
► Հիգիենայի և սննդի անվտանգության նորմերի պահպանում՝ ըստ HACCP ստանդարտների
► Առաջին բուժօգնություն
► Թիմում հաղորդակցման հմտություններ
► Մենյու և տեխ. քարտերի կազմման հմտություններ
► Արդի տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից խոհարարական աշխարհում /AEF համակարգ, ռոտացիոն գոլորշացնող սարք, տերմոմիքս, պակոջեթ/
► Մոդեռն խոհանոց /մոլեկուլյար խոհանոցի տարածված տեխնոլոգիաներ, սիֆոն, հեղուկ ազոտ, սմոքինգ գան (Smoking Gun), Sous Vide, տեքստուրաներ, Ph և այլ/
► Կոնտինենտալ խոհանոց
► Գրիլ մենյու
► Իտալական ֆրեշ պաստա, ռիզոտո
► Իտալական պիցցա / pizza acrobatica