Ծրագիրը նախատեսված է պրոֆեսիոնալ հրուշակագործների, խոհարարների և շեֆ-խոհարարների համար, ովքեր ցանկանում են կատարելագործել ռեստորանի աղանդերային մենյուն և յուրացնել արտասովոր հրուշակագործական տեխնիկաներ:
Ուսումնական ծրագիրը ներառում է առավել մեծ պահանջարկ ունեցող արտադրանքի պատրաստման ու մատուցման տեխնիկաներ, համի և տեքստուրայի ստացման նոր ու հետաքրքիր լուծումներ, ինչպես նաև հրուշակեղենի պահման և պահպանման մեթոդներ:
Ակադեմիան ուսանողներին տրամադրում է համազգեստ, ուսումնական նյութեր։
Մասնակիցներին տրամադրվում են անհատական աշխատանքային տարածք և գործիքներ:
Դասընթացի տևողությունը՝ 1 ամիս /շաբաթական 5 օր, 5-ական ժամ:
Մասնակիցների առավելագույն թիվը՝ 6 հոգի
⁙ Բիսքվիթների տեսակներ
⁙ Փխրուն խմորի տեսակներ/տարտերի տեսակներ
⁙ Եփված խմորի տեսակներ և ձևավորման ժամանակակից տարբերակներ
⁙ Մուսային աղանդերներ և տորթեր/շոկոլադե վիլյուր, գլյասաժ
⁙ Մակարոն, զեֆիր, մարշմելո
⁙ Ամեն ինչ՝ շոկոլադի մասին
⁙ Շոկոլադի ներկում, տեմպերացման մեթոդներ, կորպուսային կոնֆետներ
⁙ Շերտավոր թթխմորային խմորներ /կրուասաններ և բրիոշ/