Հյուրանոցային գործ. մենեջմենթ և սպասարկում

Հյուրանոցային գործ. մենեջմենթ և սպասարկում

Դասընթացը նախատեսված է հյուրանոցային ոլորտում աշխատող մասնագետների, ինչպես նաև բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ խորը մասնագիտական գիտելիքներ և տիրապետել ժամանակակից հյուրանոցային մենեջմենթի գործիքակազմին՝ ապահովելով ծառայությունների բարձր որակ և արդյունավետ կազմակերպված աշխատանքային գործընթացներ։

Ծրագրում համադրված են տեսական և գործնական գիտելիքներ՝ ընդգրկելով թիմի արդյունավետ կառավարում, օպերացիոն գործընթացների կազմակերպում, վաճառքների աճի կառավարում և հյուրերի սպասարկման որակի շարունակական բարելավում և այլն։

Դասավանդումն իրականացվում է ոլորտի առաջատար մասնագետների կողմից, ովքեր ունեն երկարամյա գործնական փորձ և իրական բիզնես միջավայրում կուտակված գիտելիք։


Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս /շաբաթական 2 օր, 3-ական ժամ:




Ինչ գիտելիք եք ձեռք բերելու

⁙ Հյուրանոցային տնտեսության և պատմության ներածություն

⁙ Ընդունարան (Front Office)

⁙ Մաքրության և սպասարկման բաժին (Housekeeping)

⁙ Սննդի և խմիչքի բաժին (Food & Beverage)

⁙ Ինժեներական և տեխնիկական բաժին

⁙ Անվտանգության բաժին

⁙ Գործառնական կառավարում 

⁙ Վաճառքներ և մարքեթինգ 

⁙ Եկամուտների կառավարում

⁙ Մարդկային ռեսուրսների կառավարում

⁙ Ֆինանսների կառավարում

⁙ Ճգնաժամային կառավարում

⁙ Ռիսկերի կառավարում


Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես

Դասընթացի ամսաթվերը

Դասընթացի վերաբերյալ դեռևս ամսաթիվ առկա չէ