Երազանքներին հասնելու ճանապարհները տարբեր են։ Իմ երազանքի ճանապարհը սկսվեց Երեմյան ակադեմիայից։ Ակադեմիան ինձ տվեց հնարավորություն՝ ծանոթանալու խոհարարության մեծ ու տարբերվող աշխարհի հետ, ծանոթանալու տարբեր ազգերի խոհանոցներին ու մշակույթին, տվեց հնարավորություն՝ լինելու գրագետ ու բարեխիղճ խոհարար: Ասում են՝ ընկերներին ընտրում են տարիների փորձով: Բացի փայլուն գիտելիքներից, ակադեմիան ինձ տվեց նոր ընկերներ, սա միակ վայրն էր, որ դեռ միմյանց չճանաչած արդեն ընկերներ էինք բոլորս՝ թե՛ դիմորդները, և թե՛ խոհարարները: Եվ, եթե հարցնեն՝ ինչու՞ ընտրել Երեմյան ակադեմիան, ապա կասեմ, որ Երեմյան ակադեմիան լավագույնն է Հայաստանում, և լավ մասնագետ դառնալու համար պետք է ունենալ լավ կրթություն։ Երբ մարդիկ սիրում են ինչ-որ բան, դրա համար հստակ պատճառ չեն ունենում: Նույն կերպ էլ ես կպատասխանեմ այն հարցին, թե ինչու՞՝ Երեմյան ակադեմիա: Որովհետև դա Երեմյանն է, իսկ երբ մենք ընտրության առաջ են կանգնում՝ ընտրում ենք լավագույնը մեզ համար: Շնորհակալ եմ իմ հույսերը արդարացնելու համար։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ակադեմիայի ամբողջ անձնակազմին՝ 5-ամսյա բազմաչարչար աշխատանքի համար: