ԻՏԱԼԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

ԻՏԱԼԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իտալական խոհանոցով՝ անկախ մասնագիտական պատրաստվածության մակարդակից:


Դասընթացը նրանց համար է, ով չի պատկերացնում կյանքն առանց իտալական խոհանոցի՝ թե՛ որպես մասնագետ-խոհարար, և թե՛ որպես մարդ, ով սիրում է իր մտերիմների ու ընկերների համար համեղ պատրաստել:


Իտալական խոհարարական ավանդույթները չեն սահմանափակվում միայն պաստայի պատրաստմամբ։ 6 օրվա ընթացքում դուք կծանոթանաք հատուկ իտալական խոհանոցի սիրահարների համար նախատեսված տասնմեկ մանրամասն մշակված բաղադրատոմսերի հետ:

Մասնակիցներին տրամադրվում են անհատական աշխատանքային տարածք և գործիքներ:


Դասընթացից հետո նախատեսվում է համտես:


Դասընթացի տևողությունը ՝ 6 օր /օրական 5 ժամ/


Ինչ գիտելիք եք ձեռք բերելու

Պատրաստում ենք՝

  1. Կարպաչո տավարի մսից
  2. Ռոսթբիֆ թունայի սոուսով
  3. Աղցան մանրածովախեցգետնով և ավոկադոյով
  4. Բուրատա չի, մատուցվում է չերրի լոլիկով և ձիթապտղի յուղով
  5. Սիգ <<Ակվապացա>>
  6. Ռիզոտո բուրատայով
  7. Լազանյա Բոլոնեզե
  8. Ռավիոլի սպանախով
  9. Տալյատելլե ծովամթերքով
  10. Պապարդելլե հավով
  11. Ֆետուչինի ալլա Պուտանեսկո


Դասընթացին մասնակցելու հարցում

Դասընթացի ամսաթվերը

Ես նախընտրում եմ հետևյալ ժամանակահատվածը