ՄԵՐ ԱԿԱԴԵՄԻԱՆ

Մեր Ակադեմիան

Քո հաջողության բաղադրատոմսն է՝ գիտելիք, նպատակ և հոգի:


2019 թվականի ապրիլի 8-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հիմնադրեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որի նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձրորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին:


Մեզ մոտ դասավանդում են ոլորտի փորձառու և գիտակ մասնագետներ՝ պատրաստ Ձեզ փոխանցելու շուկայի պահանջներին համահունչ գործնական գիտելիքներ և առօրյա աշխատանքում անհրաժեշտ հմտություններ:

Ակադեմիայի ուսումնական ծրագրերը վավերացված են Activate Learning Group, City of Oxford քոլեջի կողմից։

Ակադեմիայում առաջարկվող դասընթացները և ծրագրերը ներառում են տեսական և գործնական պարապմունքներ:

Դասերն անց են կացվում տեխնիկապես հագեցած ժամանակակից խոհանոցներում և լսարաններում: Այստեղ յուրաքանչյուր ուսանողի տրամադրվում է անձնական աշխատանքային տարածք, ինչը թույլ է տալիս ապահովել լիարժեք կրթություն:

Մասնագիտական պրակտիկան մեզ մոտ կազմակերպվում է Հայաստանի հայտնի և լավագույն ռեստորաններում:

Դասընթացների ավարտին ակադեմիայի շրջանավարտները ստանում են ավարտական փաստաթուղթ


Ակադեմիան առաջարկում է հետևյալ մասնագիտական ծրագրերն ու դասընթացները.

 

Խոհարարական արվեստ


  • Խոհարարություն սկսնակների համար
  • Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ փորձառու խոհարարների համար
  • Կովկասյան խոհանոց
  • Իտալական խոհանոց
  • Ֆրանսիական խոհանոց
  • Պանասիական խոհանոց
  • Ճապոնական խոհանոց
  • Կոնտինենտալ խոհանոց

 

Հրուշակագործություն


  • Հրուշակագործություն սկսնակների համար
  • Մասնագիտական վերապատրաստում՝ փորձառու հրուշակագործների համար
  • Մակարոնի պատրաստում
  • Արևելյան քաղցրավենիք
  • Ամենինչ շոկոլադի մասին
  • Տարտերի պատրաստում
  • Եվրոպական մուսային դեսերտների պատրաստում
  • Կրուասանների պատրաստում


Մենեջմենթ


  • Ամենինչ ռեստորանային մենեջմենթի մասին
  • Ռեստորանային բիզնեսի կառավարում
  • Հյուրանոցային մենեջմենթ
  • Ռեստորանային մենեջմենթ


Հյուրընկալություն և սպասարկում


  • Արդյունավետ սպասարկում ռեստորանում /մատուցողների, հյուրընկալների,օպերատորների, առաքիչների համար/ 
  • Արդյունավետ սպասարկում հյուրանոցում /սննդի բաժնի մատուցողների,ընդունարանի, տնտեսական բաժնի և աշխատակիցների համար/



Ակադեմիան նաև առաջարկում է կազմակերպությունների համար հատուկ մշակված դասընթացներ։

360 զբոսանք