Անձնակազմ

Տնօրենի ուղերձը

Բարի գալուստ Երեմյան ակադեմիա,


«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը համադրելով իր բազմամյա փորձը, գիտելիքներն ու հնարավորությունները ռեստորանային բիզնեսի ոլորտում՝ կյանքի կոչեց մեր վաղեմի երազանքը՝ Երեմյան ակադեմիայի հիմնումը, որն իրականություն դարձավ 2019 թվականին։

Եռամյա գործունեության ընթացքում գրանցել ենք հաջողություններ մեր բոլոր նախաձեռնություններում, որի արդյունքն ու ապացույցն են հանդիսանում մեր բազմաթիվ շրջանավարտների հաջողությունները սպասարկման տարբեր ոլորտներում, Հայաստանում և արտերկրում։

 Ակադեմիայի ուսուցման բարձ որակի չափանիշ է հանդիսանում մեր համագործակցությունը միջազգային հեղինակավոր Activate Learning Group, City of Oxford քոլեջի գործընկերների հետ, ում կողմից հավաստագրված են Ակադեմիայում մշակված ուսումնական ծրագրերը և հետևաբար թույլ են տալիս ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կրթություն տարբեր լեզուներով ընտրված ոլորտներում։

Մեր հաջողության գրավականը ոչ միայն մեր կազմակերպության կողմից բազմամյա տարիների կուտակած փորձն է, այլ այն բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր դասավանդում են ակադեմիայում և կիսում իրենց հարուստ և հիմնարար գիտելիքները մեր ուսանողների հետ։

Կրթության և ուսուցման գործընթացում հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ են համապատասխան ծրագրեր, որոնք մշակված են ժամանակակից աշխարհի սպասարկման բարձր չափանիշներն ապահովելու, արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու և ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար։


Երեմյան ակադեմիան մշտապես կլինի մասնագիտական երազանքի իրականացման ձեր բարդ և հետաքրքիր ճանապարհի ուղեկիցը։

  

Հարգանքով՝

Աիդա Տիգրանյան

 


Կարեն Խաչատրյան

Խոհարարական ծրագրերի ղեկավար

Անի Մուրադյան

Շեֆ-հրուշակագործ

Ավետիք Իսախանյան

Շեֆ-խոհարար

Վարդան Խաչատրյան

Շեֆ-խոհարար

Ռոզա Խաչատրյան

Հրուշակագործ

Նարինե Հովհաննիսյան

Մենեջմենթի և սպասարկման ծրագրերի պատասխանատու

Ինգա Հարությունյան

Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի պատասխանատու

Մարգարիտ Գևորգյան

Միջազգային ծրագրերի համակարգող

Անի Ավետիսյան

Տնօրենի օգնական

Վանիկ Գաբրիելյան

Հրավիրյալ դասավանդող

Զարուհի Հայրապետյան

Հրավիրյալ դասավանդող

Արտակ Օրդյան

Հրավիրյալ դասավանդող

Նվարդ Մելքոնյան

Հրավիրյալ դասավանդող

Կամո Մալխասյան

Հրավիրյալ դասավանդող

Սիրանուշ Ալթունյան

Հրավիրյալ դասավանդող

Ելենա Մարության

Հրավիրյալ դասավանդող

Սպարտակ Հովհաննիսյան

Հրավիրյալ դասավանդող